Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Միացյալ Նահանգներում ավարտվում են Կոնգրեսի` պատմության մեջ ամենակարևոր ընտրությունները: Ստորին պալատը` Ներկայացուցիչների Տունը անցնում է դեմոկրատների վերահսկողության տակ, Սենատը` կարծես թե մնում է հանրապետականների ձեռքում: Հետաքրքիր է, որ ամեն դեպքում երկիրը շարունակում է թրամփիստական կարմիրով ներկված մնալ: Առանձին համայնքներ առավել քան երբևէ` քվեարկում են հանրապետականների օգտին:

 

Մյուս կողմից դեմոկրատներին հաջողվեց մոբիլիզացնել Թրամփից և նրա ադեպտներից դժգոհներին և տանել դեպի քվեատուփեր: Սա հնարավորություն է սակայն Թրամփի համար` մինչ իր երկրորդ ընտրությունները, վերաձևավորել սեփական մոտեցումները և առավել մեղմացնել հռետորաբանությունը: Այդպիսի ակնարկ նախագահն արդեն արել է: Սենատի հանրապետական մնալն, այնուամենայնիվ, նշանակում է, որ երկիրը բևեռացրած նախագահը դեռևս առանց մեծ դժվարությունների` շարունակելու է սեփական քաղաքական գիծն առաջ տանել»: