ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»։