Ծուռը նստենք դուզը խոսենք, եթե կառավարությունը քննադատություններ չլսի ու մենակ լայք ստանա, մենք կունենանք չզարգացող ու ինքնագոհ իշխանություն, հետագայում այդ իշխանությանը դժվար կլինի բացատրելը՝ եղբայրներ, այ սա սխալ էիք անում կամ սխալ եք անում, որովհետև մինչ այդ հասարակությունով ասել ենք, թողեք աշխատեն կամ էլ առողջ քննադատություն հնչեցնողին գամել ենք անարգանքի սյունին։

 

Խոսքերս առավելապես վերաբերում են հասարակության այն հատվածին, ովքեր այսօր դուխով մայկա կամ գլխարկ են կրում, թույլ պատկերացում ունեն քաղաքականության մասին, բայց պարտադիր իրենց կարծիքն արտահայտում են, կամ քննադատություն տեսնելիս միանգամից արձագանքում են՝ դու սերժական ես կամ էլ դավաճան եզրույթով։

 

Էդգար Խաչատրյան