ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 10-ին ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` Դատական ակտերի կատարման ծառայության շենքի ավտոկայանատեղիում մի քանի ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 14:00-ին: Այրվել է 1000 քմ մակերես տարածք: