Տարիներ շարունակ մենք մեզ համոզել ենք, որ պատերազմական իրավիճակում կատարվելիք ամեն քայլին ուշադիր հետևում է թուրքը, որը հատկապես ընդունված է հասկանալ՝ ադրբեջանցին։

 

Դե դրանում իհարկե կասկած չկա, որ մեր երկրում կատարվող ցանկացած քայլի խոշորացույցի տակ հսկվում է թշնամի պետության կողմից և ցանկացած քայլ ներկայացվում է այնպես ինչպես ձեռնատու է իրենց։ Եթե դիտեք պաշտոնական արձագանքը Հայաստանում կատարված իրավիճակի մասին, ապա կտեսնենք, որ այո «թուրքը տեսնում ուրախանումա»։ Դե նկարագրվում է , որ Հայաստանում բանակից գողություն են անում, գեներալներ են ձերբակալվում և այլն։ Բայց իրականում մեր բախտը բերել է, որ Ադրբեջանում կա նաև այլ տեսակետ, որը խիստ տարբերվում է պաշտոնականից։

 

Պարզվում է, որ կան ադրբեջանցիներ, որոնք գիտակցում են, որ Ադրբեջանում ևս այդ նույն բարքերը կան՝ գողություն, զենք-զինամթերք և այլն, ուղղակի ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում դրանց չեն ձերբակալում ու նրանք շարունակում են իրենց գործը։ Հիմա եթե այլ կողմից նայեք, ապա այս դեպքում «թուրքը տեսնում տխրումա», քանի որ հասկանում է, որ եթե Հայաստանում ձերբակալում են խոշոր հանցագործների ուրեմն այդպես շարունակելու դեպքում պետությունը լուրջ զարգանալու հեռանկար ունի։ Էլ ի՞նչը կարող է վատ լինել հակառակորդ պետությունների համար, եթե ոչ դիմացինի զարգանալու հեռանկարը ու հանցագործների ձերբակալությունը։ Ադրբեջանի քաղաքացիների զգալի մասը լուրջ անհանգստացած են մեր երկրի փոփոխություններով ու ամեն ձերբակալման ու բացահայտման հետ լուրջ հոգեբանական սթրես են ապրում։

 

Աշոտ Ասատրյան