1960-ական թվականների երկրորդ կեսին համաշխարհային պատմության մեջ հստակ համոզմունք էր ստեղծվել, որ Եվրոպայում նոր ռազմական ռեժիմների առաջացումն անհնար է:
Չնայած, Իսպանիայում և Պորտուգալիայում, արևմտյան աջակցության շնորհիվ, շարունակում էին գոյատևել Ֆրանկոյի և Սալազարի ռեժիմները, սակայն դրանք, որպես այդպիսին, արդեն անցյալ էին:
Պաշտոնական Վաշինգտոնը, Ասիայում և Լատինական Ամերիկայում, կոմունիզմի դեմ պայքարի համար խաղադրույք կատարելով զինվորականների վրա, կարծում էր, որ Հին Աշխարհում, նմանատիպ պրակտիկայից ավելի շատ վնաս, քան օգուտ կլինի: Արևմտյան Եվրոպան պետք է «ժողովրդավարական արժեքների» ցուցափեղկ դառնար՝ ի հակադրություն սոցիալիստական ճամբարի երկրների:
Այդ ֆոնի վրա 1967 թ-ին Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը տհաճ անակնկալ էր ոչ միայն Խորհրդային միության, այլև ԱՄՆ-ի համար:
Առաջին համաշխարհային պատերազմից սկսած, Հունաստանը չէր առանձնանում իր քաղաքական կայունությամբ: Երկրում ներքին հակամարտությունները շարունակվում էին անգամ հիտլերյան օկուպացիայի շրջանում, երբ հույները պայքար էին մղում զավթիչների դեմ:
Հունական Դիմադրության շարժման մեջ մեծ դեր էին խաղում ձախերը, այդ թվում նաև Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստ-պարտիզանները պատրաստ էին երկիրը զավթիչներից ազատագրելուց հետո ստանձնել երկրի ղեկավարումը:
Քաղաքացիական պատերազմ «օտար տարածքում»
Բայց կոմունիստների իշխանության գալը ձեռնտու չէր արևմտյան երկրներին, հատկապես Մեծ Բրիտանիային: Ստալինի հետ բանակցությունների ժամանակն Չերչիլը հասել էր այն համաձայնությանը, որ Հունաստանը մնալու է արևմտյան դաշնակիցների ազդեցության գոտում: Դրանից հետո, Հունաստանում կոմունիստների հակառակորդները, հենվելով Մեծ Բրիտանիայի ռազմական աջակցության վրա, սկսեցին զինաթափել ու ճնշել ձախերին:
Հակամարտությունը Հունաստանում 1946 թ․-ին վերածվեց մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմի։ Հույն կոմունիստների դեմ պայքարը սկսեց վերահսկել ոչ թե Լոնդոնը, այլ՝ Վաշինգտոնը, որը Թրումենի դոկտրինայի շրջանակներում ցանկանում էր արմատախիլ անել կոմունիզմը Արևմուտքի երկրներում։
Մոսկվայում երկար ժամանակ չէին կարողանում վերջնական որոշման հանգել «հունական հարցի» լուծման շուրջ։ Հույն կուսակիցներին օգնելու համար ԽՍՀՄ-ին մեծ ուժ և միջոցներ էին անհրաժեշտ, ինչը նա չուներ: Բացի այդ՝ Ստալինը շարունակում էր հավատարիմ մնալ այն պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հունաստանը համարվում էր «օտար տարածք»:
Արդյունքում՝ 1949 թ․-ի քաղաքացիական պատերազմն ավարտվեց կոմունիստների պարտությամբ: Հակամարտության զոհ գնաց ընդհանուր առմամբ 50 հազար մարդ: Պատերազմի ավարտից հետո Հունաստանում Կոմունիստական կուսակցությունն արգելվեց, դրա շատ անդամներ բռնաճնշումների ենթարկվեցին: Երեք տարի անց Հունաստանը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
«Կոմունիստական վտանգը»
Չնայած այն բանի, որ կոմկուսն արգելված էր երկրում, Հունաստանի քաղաքական կյանքը, որում ամրապնդվել էր սահմանադրական միապետությունը, կայունությամբ չէր առանձնանում:
Այդ ժամանակվա երիտասարդ թագավոր Կոնստանտին II-ը, ով 1965 թ․-ին գահը ժառանգել էր հորից՝ Պաուլոս I-ից, չհամաձայնվելով կառավարության առաջարկած նախագծի հետ, որով իր լիազորությունների կրճատվում էին և ցրեց նոր-նոր ձևավորված Գեորգիոս Պապանդրեուի կառավարությունը:
Եվ այսպես թագավորի հետ տարատեսակ անհամաձայնությունների պատճառով կառավարությունը պարբերաբար փոփոխվում էր, տնտեսությունը լուրջ ճգնաժամ էր ապրում, ինչն էլ բնակչության տարբեր շերտերի մոտ բողոքի ակցիաների պատճառ էր դառնում:
1965 թ․-ին Հունաստանում սկսվեց հերթական քաղաքական ճգնաժամը, որն ավելի հայտնի է «Αποστασία» (Apostasy՝ հավատուրացություն) անունով: Դրան հաջորդած երկու տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց աշխատունակ կառավարություն ձևավորել: Նոր խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 1967 թ․-ի մայիսի 28-ին: Կանխատեսվում էր, որ առաջին տեղը կզբաղեցնի Գերոգիոս Պապանդրեուսի «Կենտրոնական միությունը», որը սակայն, խորհրդարանում մեծամասնություն դառնալու համար պետք է կոալիցիա կազմեր Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության հետ:
Պահպանողականները Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության դիտարկում էին որպես արգելված կոմունիստների գործունեության քողարկում, ինչը մասամբ ճիշտ էր։
Աջերը չէին կարող թույլ տալ մի բան, որը նրանց կարծիքով կոչվում էր «կոմունիստական ռևանշ»:
Այդ պայմաններում խաղադրույքը դրվում էր ռազմական բռնապետության իշխանության գալու վրա: Դա պետք է ձևական բնույթ կրեր, նպատակ ունենալով ամրապնդել թագավորի իշխանությունը: Այն պետք է կազմակերպեին թագավորն ու նրան հովանավորող մարդիկ՝ գեներալների աջակցությամբ: Սակայն վերջիններս անվճառականություն դրսևորեցին հեղաշրջման ժամկետների հետ կապված, ինչից էլ օգտվեցին միջի դասի սպաները՝ բրիգադային գեներալ Ստիլիանոս Պատտակոսի և գնդապետներ Գեորգիոս Պապադոպուլոսի ու Նիկոլաոս Մակարեզոսի գլխավորությամբ:
Ապրիլյան հեղաշրջում
1967 թ․-ի ապրիլի 21-ի վաղ առավոտյան Աթենքի փողոցներում տանկեր հայտնվեցին: