Պետությունը պետք զարգանա տարբեր համայնքների շնորհիվ։ Ամենասխալ ճանապարհը, որով այսքան ժամանակ գնացել է Հայաստանը, դա ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու մոլուցքն է եղել։ Բոլորը ցանկացել են Երևանում աշխատեն, Երևանում ներդրում անեն, իրենց աշխատասենյակներից հանրապետության հրապարակը երևա։
Նման սխալներից խուսափելու համար մարդիկ պետք է սկսեն աշխատել համայնքների ուղղությամբ, դուրս գան Երևանից, ներդրումներ արվեն համայնքներում, գումարները պտտվեն համայնքային բյուջեներում, կյանքը սկսի եռալ ոչ միայն Երևանի փոքր կենտրունում այլ անցում կատարի մնացած բոլոր շրջաններով։
Ներդրում կատարողներին, գռանտներ բերողներին ստիպեք, պարտադրեք, խնդրեք թող այդ գումարները ծառայեցնեն Հայաստանի տարբեր համայքնները ոտքի կանգնեցնելու և կենդանացնելու համար։
Աշոտ Ասատրյան