Կներեք, բայց չեմ հասկանում Մանե Թանդիլյանի վրա հարձակումների պատճառը: Մարդը ճիշտ ա ասում՝ առաջ քաղաքացիական ակտիվիստ, հետո ընդդիմադիր պատգամավոր ա եղել, դեմ ա եղել, կենսաթոշակային կուտակային համակարգին, հիմա կառավարության անդամ ա ինչպես ինքն է ասում՝ «արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի»:


Նիկոլն էլ ժամանակին խոսում էր ԵՍՏՄ-ից ու ՀԱՊՀ-ից դուրս գալու մասին, հիմա բացառում է նման սցենարը: Խոսում էր թալանված բանակի մասին՝ հիմա ասում ա՝ բանակն ինստիտուցիոնալ կայացած կառույց ա: Քննադատում էր ԱԳՆ-ն ու դիվանագիտական կորպուստը աշխատանքը հիմա հայտարարում է, որ դիվանագիտական ծառայությունը մեր պետության կայացած համակարգերից ա:


Դիրքորոշման, կարծիքի փոփոխության համար հեգնել կամ անցյալը հիշեցնել բնավ պետք չէ: Իրավիճակ ա փոխվել, ու Մանեն շատ ճիշտ ա ասել՝ հիմա խոսքը գին ունի: Հիմա ամեն ասած բառի ու նախադասության համար պետք ա պատասխան տալ: Պոպոլիզմի փուլը պաշտոնապես ավարտված համարենք, թերևս: