Ըստ հանրային ճնշող կարծիքի Գարեգին Բ-ն Նոր Հայաստանում տեղ չունի, իսկ Կտրիճ Ներսիսյանը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ունի բոլոր իրավունքները:

Որպեսզի Գարեգին Բ-ն դառնա ՀՀ հպարտ, բայց շարքային քաղաքացի, պետք է 4 կետի համապատասխան քննվի:

Ըստ եկեղեցական կանոնների Գարեգին Բ-ն կուսակրոնության ուխտ է արել, որը բաղկացած է 4 կետից.

- ողջախոհության կամ կուսության ուխտ,
- համեստության եւ կրթության ուխտ,
- աղքատության ուխտը,
- չորրորդը՝ Աստծո խոսքը քարոզելու ուխտը:

Ինչպես նաև' հնազանդության եւ խոնարհության ուխտը: Դա առանձին ուխտ է:

Գարեգին Բ-ն կարող է Կտրիճ Ներսիսյան դառնա այն դեպքում, երբ կան համոզիչ փաստեր, որ նա ուխտադրուժ է եղել, որից հետո սկսվում է կարգալուծության գործընթացը:

Հանրությունը' ի դեմս եկեղեցու հետևորդների, իրավունք ունեն նման խնդիր բարձրացնել և հետևել ընթացքին:

 

Ստեփան Դանիելյան