Սիրելի հարգելիներ, 
Էդ լավ ա, որ ազգային-ազատագրական զարթոնք եք ապրել, բայց թարգեք նոր իշխանության կռապաշտությունը։ Դա ձեզ էլ ա վնաս, նոր վարչապետին էլ։ 

Երկրում պիտի լինի բացառապես մի գերակայություն՝ օրենքի գերակայությունը։ 
Կա՛մ հարգում եք խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, կա՛մ պարզապես ոչնչով չեք տարբերվելու ուղղափառ հանրապետականից։ Ուղղափառությունը դեռ որեւէ մեկին չի օգնել։ 
Եթե խելքներդ չի հասնում՝ լսելու ու հասկանալու հակառակ կարծիքը, ուրեմն՝ լռեք։ Որեւէ մեկիդ տուֆտելը ձեր օգտին չի խոսում։ 

Շարժման ամենասկզբից քննադատել եմ Փաշինյանին, լավ եմ արել։ Հիմա աջակցում եմ, որովհետեւ փոփոխությունների հույս ունեմ։ Եթե մի բան դուրս չգա, էլի քննադատելու եմ, ավելի խստորեն, քան նախկինում։ Ես էլ եմ անցավոր, Նիկոլն էլ, մեր հայաթի Բդոն էլ, որ մի ամիս առաջ ՀՀԿ-ի համար էր վիզ դնում, հիմա Նիկոլի նկարով մայկով ա ֆռֆռում։ 

 

Արտակ Եղիազարյան 

Տվել եք էդ մարդկանց կառավարելու մանդատ, ուրեմն՝ մի խանգարեք՝ լավ չաշխատեն, ավելի շատ ենք/եք տոպկելու, որվհետեւ ձեւը արդեն սաղս էլ սովորել ենք։ 
Ու ամենահոռին անձնավորելն ա, դիմացինին վիրավորելը։ Հանրապետականներին միշտ էլ քննադատել եմ, բայց ունեմ հրաշալի ընկերներ այդ կուսակցության մեջ։ Ու իրանց էլ ավելի եմ հարգում, երբ իրենց սկզբունքներին չեն դավաճանում։ 

Համբերեք, լսեք, կարդացեք, հասկացեք։ 
Չեք կարում, ավելի վատ ձեզ համար...

Հ.Գ. Ինձ ինչ կա, հարյուր հազար լինի, թե միլիարդուկես, իմ համար կարեւորն իմ, իմ ընկերոջ, իմ մտերիմի կարծիքն ա։ Ում դուրն էլ չի գա, ունի երկու ուղի՝ կա՛մ բարի Ս, կա՛մ ես արդեն ոչ բարի, բռնի ու ցնցումով կանեմ նույնը...