Շարունակելով մեծն ռեֆորմատորի թեման: Քնած Ցխինվալը հրետանային կրակի տակ առնելը ներվու՞մ է Սաակաշվիլուն: Բա էդ խաղաղ օս կանայք ու երեխաները մե՞ղկ չէին, թե՞ պարտադիր պետք է մուսուլման ծայրահեղականները Փարիզի մեջտեղը մի բան անեն, որ մեղկաք: Իսկ մոտ 2000 վրացի զինվորականի մարտի դաշտում պարկացնելը՞:

 

Մի բան է տաօրինակ. ո՞նց կարելի է լուրջ վերաբերվել մեկին, ով իր ղեկավարած պետությունը տարել է ռազմական ֆիասկոյի: Ամերիկյան փողերով ապակուց քաղմաս սարքելը, գայիշնիկներին ու ժեկի պետերին կարգի հրավիրելը(ամերիկյան աշխատավարձերով) դարձա՞վ մեծագույն հերոսություն: Թե բա իրենից առաջ էսպես էր, էնպես էր... Նույն է, որ էս դարում մի տեղ մարդ ուտելը արգելեն, ասես' վայ գիտեք ինչ հերոսություն է, մարդակերությունն արգելվեց:

 


Ու մեկ էլ լրջագույն հերոսություն է հրաժարվել էն պետության քաղաքացիությունից, որը հենց ինքն է ղեկավարել ու ինչպես ընդունված է ասել' պետություն դարձրել: Այ խնդիրը հասկանալու համար, թե ինչու՞ իր կուրատորները ստիպեցին իրեն գնալ այդ քայլին ու մեկ այլ երկրում գուբերնատոր աշխատել, հետո ակտիվիստական որակների ընդդիմություն, պետք է տնտղել 2008-ի պատերազմի մի քանի լուրջ դրվագներ:

 

Օրինակ' ամերիկյան էլիտայի ո՞ր թևն էր Սաակաշվիլուն երաշխավորել, որ ռուսները տեղներից չեն շարժվելու: Ամերիկյան էլիտայի ո՞ր թևը ի՞նչ պայմանավորվածություն ուներ ռուսական էլիտայի ո՞ր թևի հետ ու ինչու՞ և ու՞մ պատճառով այդ պայմանավորվածությունները չաշխատացեին: Ու հենց պարզվի, թե ռուսական 40-րդ բանակին զորանոցներից դուրս գալու և Մազդոկից մարտական ավիացիայի թռիչքների հրամանը ո՞վ է տվել(այդ ժամանակվա ՌԴ վարչապետը՞, թե՞ նախագահը), լիքը բան իր տեղը կնկնի: