Ասում են՝ տասնամյակներ շարունակ իշխանությունից կառչած առաջնորդների վերջը լավ չի լինում... Տո ոնց լավ չի լինում... Ռոբերտ Մուգաբեին ստիպեցին հրաժարական տալ ու ոչ միայն որեւէ մեղադրանք չներկայացրեցին, այլեւ հոժարակամ գնալու համար 10 միլիոն դոլար տվեցին, մի բան էլ տարեկան 120 հազար թոշակ նշանակեցին...

 

Ու, ըստ մերձավորների, այսօր նա ասել է՝ «Բոլորովին չեմ նեղվում, լավ տրամադրություն ունեմ եւ մտադիր եմ զբաղվել գյուղատնտեսությամբ՝ հող եմ մշակելու»... է ով չի երազում՝ գրեթե 40 տարի երկիր ղեկավարել՝ մինչեւ 93 տարեկանը, հետո միանգամից մուլտիմիլիոնատեր դառնալ ու հողամասում պոմիդոր աճեցնել... 

 

Արմեն Դուլյան