Աժ-ում բուռն քննարկում են առողջապահության ոլորտի հետ կապված հարցեր...մի կողմից քննադատվում են բժիշկները հիվանդին անճար թողնելու համար, մյուս կողմից քննադատվում են հիվանդները՝ բժիշկներին ծեծելու ու դրանից հետո բուժում պահանջելու համար:

Երկու դեպքում էլ գործ ունենք անքաղաքակրթության հետ, երբ վտանգվում է դիմացինի կյանքը:

Թերևս այս քննարկումները լավ դաս են՝ հարգանքն ու սեփական արարքների համար պատասխանատվության զգացողությունը պետք է լինեն փոխադարձ !