Պատմության մեջ ամենաանհեթեթ մենամարտը թերևս նա է, որ տեղի է ունեցել 1806 թվականին, Անգլիայում: Գինետներից մեկում վիճաբանում են երկու ջենթլմեն' Համֆրի Հովարտը և կոմս Բերիմորը: Հաջորդ առավոտյան նշանակվում է նրանց մենամարտը:

 

Եվ ահա հայտնվում է Հովարտը' բոլորովին մերկ: Նա մտադրություն չունի որևէ մեկին ծաղրելու, պարզապես մասնագիտությամբ լինելով վիրաբույժ' գիտի, որ երբեմն մահը վրա է հասնում ոչ թե գնդակից, այլ գնդակի հետ մարմին ներթափանցած հագուստի ծվեններից, որոնք վարակի աղբյուր են ծառայում: Դրա համար էլ մերկացել է:

 


Կոմսն իր հերթին չի ցանկանում պատմության մեջ մնալ իբրև մեկը, ով մերկ մարդ է գնդակահարել: Այդ պատճառով էլ ախոյանները զենքերը վայր են դնում և բաժանվում են խաղաղությամբ: