Տարածաշրջանում նոր մարտահրավերներ ու, թերևս, նոր վերադասավորումներ են նախանշվում: Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եվրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու մասին, գրեթե կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կասեցման վերաբերյալ դիրքորոշումը։ Մյուս կողմից ԵՄ-ն պահպանում է պատժամիջոցները ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Իրանի նկատմամբ: Վրաստանի պարագային հին աշխարհամասի վերաբերմունքը դրական է, այնպես, ինչպես՝ Հայաստանի դեպքում. պաշտոնական Երևանն ու Բրյուսելը փորձում են հարաբերությունները նոր մակարդակի հասցնել և ասոցացման համաձայնագիր կնքել առաջիկա ամսվա ընթացքում՝ Նոյեմբերին: Ասել է թե, Եվրոպան տարածաշրջանում իր դիրքերը փորձում է ամրապնդել Հայաստանում և Վրաստանում: Հետաքրքիր զարգացումներ են սպասում: Եթե պաշտոնական Երևանը տապալի համաձայնագրի ստորագրումը, կարծում եմ լուրջ հետևանքներն են լինելու, բայց մյուս կողմից՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ առնչակցության պարագային բարդագույն խնդիր է ինտեգրվել Եվրամիությանը, որի հետ խնդրահարույց հարաբերություններ ունեն տարածաշրջանի երկների մեծ մասը: Երկընտրանքի ու իմաստուն որոշումների նոր փուլ է սկսում.... Ժամանակը ցույց կտա, որչափ ճկուն է հայոց դիվանագիտությունը....

 

Արա Ալոյան