Անկեղծ ասած, ես հույսեր էի փայփայում, որ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի Հայաստանի տնտեսությունը , կենսամակարդակը բերել բարվոք վիճակի: Այդ հույսս ավելի ամրապնդվեց այն ժամանակ, երբ նա պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ տնտեսությունը գտնվում է վատ վիճակում, քանի որ նման հայտարարություն կատարող ղեկավարը պետք է գիտակցի, որ ինքը այդ վիճակից հանողն է:

 

Սակայն, բոլոր տեսակի հույսերս հետզհետե մարեցին : Մարեցին երբ «հուպ տալուց» ու հանձնարարականներից այն կողմ գործն առաջ չգնաց: Երկրի դրական տեղաշարժով տնտեսությունը առաջինը զգում է թոշակառուն, քանի որ հենց նա է խոցելի խավը: Ավաղ թոշակառուն զգաց գների թանկացում, բուժօգնության և բուժման թանկացում : Ես միշտ ասել եմ, որ չունեմ ոչ մի քաղաքական ուղղվածություն, սևին՝ սև, սպիտակին՝ սպիտակ կարգախոսն է ինձ մոտ գործում: Հիմա , եթե ՀՀ վարչապետը ասի, որ մեկ ամսում տնտեսությունը տեղը կբերեի էլ չեմ հավատա, քանի որ ունեմ դրա հիմքերը...

 

Կարեն Հովհաննիսյան