Ամերիկայում արձաններ են հանում։ Ակնհայտ է, որ փորձում են կրքեր բորբոքել, որի նպատակը այդ երկրի նախագահի մեկուսացումն է և իշխանության վերագրավումը․․․ Գաղտնիք չէ, որ նա հակագլոբալիստ է․․․ Եթե իսկապես այդ արձանները իրենց գոյությամբ վիրավորական են, ապա ինչպես են հարյուր տարի շարունակ վիրավորել․․․ և մնացել կանգուն․․․ Մի քանի օր առաջ Կոլումբոսի արձանի գլուխը պոկեցին։ Նրան էլ են ռասիստ համարում․․․


«Քամուց քշվածները» արգելեցին կարծեմ Մեմֆիսում, որպես դեմոկրատ ամերիկացիների համար վիրավորական ֆիլմ․․․ Մի խոսքով, ասել, որ այնտեղ դեմոկրատիա կամ խոսքի ազատություն կա, անիրական է․․․ Որքան հասկացա, նրանք, ովքեր դեմ էին հարավային զորքերի հրամանատարի արձանի հեռացնելուն, և որոնք համարվում են նեոնացիստներ, ցույց անելիս բղավում էին՝ «հրեաները չեն կարող տեղահանել մեզ»... Ըստ երևույթին գլոբալիստները բավական լուրջ պրոբլեմների առաջ են կանգնել, որ նման ծայրահեղ միջոցների են դիմում․․․


Արմեն Հարությունյան