Երեկվա Թիմատիի բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական ֆեյսբուկի իրենց "վերին արտի ցորենի" տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։

 

 

Յախք, թու, ծիմածի,ռսներըինչգործունեն և այլ դրա տիպի "էլիտար" պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին թե էտ ա, որ կա։

 

 

Արդեն մոտ երկու տարի ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի վրա ացդելու որևէ հնարավորություն :

 

 

Ու տենց էլ պետք է լիներ: Սեփական ստատուսի 100 լայքից ուռած , հիմնականում տգիտության կամ ինքնասիրահարվածության հաշվին իրեն "էլիտա" հռչակածները ամեն ինչ արեցին, որ հարթակից դուրս մղվեն լուրջ քննարկումները, մասնագիտական կարծիքները, պրոցեսների վրա ազդեցություն ունեցողները։
Մարտնչող տգիտությունը պյուրոսյան հաղթանակ տարավ, մնալով միայնակ , իմպոտենտ և 100 լայքանոց կարգավիճակում։

 

 


Տիգրան Քոչարյան