ԵԼՔ-ը ինչպես և հայտարարել էր, վերցրեց իրեն հասանելիք (թվով 14) մանդատներն ու կներկայանա Երևանի ավագանու նիստերին։ Առայժմ այս մասով հայտարարություն չի արել Զարուհի Փոստանջյանը եվ ի դեպ նույն ԵԼՔ-ի վերաբերյալ տարածել էր հայտարարություն ըստ որի վերջիններիս մեղադրում էր ընտրությունների պարզապես մասնակցելու ու մանդատները վերցնելու դեպքում՝ Տարոն Մարգայանին ծառայելու մեջ։

 

Հիմա ստացվում է,որ եթե Զարուհին վերցնի մանդատները ինքն իր ասածներին հակառակ բան կանի,քանի որ նույն բանի մեջ մեղադրում էր ԵԼՔ-ին։ Գուցե առաջին հայացքից ընտրողներին մոտ առաջան պարզ տարակուսանք առ այն,թե ընդդդիմություն հաամաձյանվում է ու գնում մանդատ վերցնում,մասնակցում նիստերի ու այսպիսով լեգիտիմացնում ընտրությունները,սակայն սա ընդամենը կարճաժամկետ մտահոգություններ են,որովհետև երկարաժամկետում,պարզ է դառնում,ու պետությունը այլ կերպ զարգանալ չի կարող։ Մեր երկրում բոլոր տիպի սցենարները իրականացվելն էլ,էլ հեղափոխություն,էլ տեռոր,ոչինչ չաշխատեց։ Հետևաբար կառուցողական դիալոգին այլընտրանք չկա ու սա պիտի հասկանալի լինի նախևառաջ ըննդիմության համար։

 

Փոստանջյանի զանգվածը հիմնականում «ծեռերապաշտ» զանգվածն է ,որոնք պատրաստ են նորից դիմել նույն քայլերին ու երկրի պրոբլեմների լուծումը տեսնում են տեռորի մեջ։ ԵԼՔը ավելի շատ գեներացնում է ինտելեկտուալ երիտասարդության ընտրազանգվածը,դե իսկ իշխանությունը հանրության ավելի իներտ ու անտեղյակ սեգմենտը։ Առաջինը բնականա է այսպր մեծամասնություն է կազմում,հակառակ պարագայում Հանրապետական չէիքն ուեննա,սակայն դա չի նշանակում,որ հենց այդպես էլ լինելու է։ Ի վերջո ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է արդյունքի հասնել։ ԵԼՔ-ը կարծես թե շարժվում է այդ ուղղությամբ:

 

Կարեն Համբարձումյան