Հող տալ-չտալու, տարածք հանձնել-չհանձնելու դիսկուրսը ոչ միայն փակուղային է, այլև այլասերում է խնդրի էությունը: Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել ու տարածքային հարց չէ: Ինչքան էլ Ադրբեջանն ու գիտակցաբար կամ անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական շրջանակները փորձեն խնդրի էությունն այլասերել, միևնույնն է' Արցախի հարցը մարդու իրավունքների, մարդու ազատ կամաարտահայտության խնդիրն է:


Սա է անկյունաքարը, սա է պատճառը, մնացածը' հետևանքներ են: Պատճառահետևանքային խնդիրները հետուառաջ անելը եղել է ու կա Ադրբեջանի քաղաքականության հիմքը, այլ կերպ ասած' խնդիրը վերածել տարածքային հարցի և լուծումները փնտրել միջազգային իրավունքի «պետությունների տարածքային ամբողջականության» սկզբունքի համատեքստում:

 

Միհրան Հակոբյան