Կիսելյովը Հայաստանում ա Սոլովյովի հետ։ Ասուլիս են տվել ու անդրադարձել դեպքին, երբ Կիսելյովն ասել էր, թե տաքսիստը ռուսերեն չգիտի, բայց ռուսերենը Հայաստանի համար կարևոր ա բլբլաբլա։
Էսօր նույնպես պնդեց իր տեսակետը։ Մի կողմ դնելով էն, որ ինքը մի քիչ շատ ա «իրան լավ տղու տեղ դրած» ասում էտ մասին, այնուամենայնիվ, իմ կարծիքով ճիշտ ա ասում։ Հաշվի առնելով էն, որ էսօր Հայաստանում ռուսերենն ավելի տարածված ա, քան անգլերենը, արտաքին աշխարհի հետ կապի լավագույն ու հանրամատչելի միջոցն ա դառնում ռուսերենը։

 


Էտ «հայրենասիրական լյալլյալուլուները որ դնենք մի կողմ, ի՞նչ ունենք....ֆիլմերի ու սերիալների գերակշիռ մասը նայում ենք ռուսերեն, լավագույն գրքեր կան, որ մեծ մասը կարդում ենք ռուսերեն, օգտվում ենք ռուսալեզու ինետերնետ աղբյուրներից, գուգուլում հայերեն տեղեկատվությունը չգտնելով՝ միանգամից անցնում ենք ռուսերենի ու տենց շարունակ».....իմ կարծիքով իրականում սսխալ բան չի ասել Կիսելյովը։

 

ՈՒնենք էն, ինչ ունենք։ Իսկ եթե չենք ուզում տենց լինի, նստենք ագլերեն սովորենք, ուրիշ ի՞նչ:

 

Մկրտիչ Խաչատրյան