«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ...

«Ծառուկյան» դաշինքի որոշմամբ համանուն դաշինքի կազմում վարկանիշային կարգով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու թիվ 1 Ընտրական տարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները):

Հայցում եմ այն ուժերի և անհատների աջակցությունը, ովքեր ցանկանում են Ազգային ժողովում տեսնել օրենքներին լավատեղյակ, պետական և հասարակական կյանքում տեսանելի դրական փոփոխություններ կատարելու իրական ցանկություն և ունակություն ունեցող մարդկանց:

Արդեն շուրջ 27 տարի ուսանելով և աշխատելով իրավունքի բնագավառում, զբաղեցնելով պետական բարձրագույն պաշտոններ, հավաստիացնում եմ, որ Ձեր աջակցությամբ «Ծառուկյան» դաշինքի կազմում անելու եմ ամեն հնարավորը՝ մարդակենտրոն օրենսդրություն ունենալու և դրա կենսագործումն ապահովելու ուղղությամբ:
Իմ նախընտրական գործունեությունն իրականացնելու եմ օրինականության սկզբունքին հավատարիմ, գործելու եմ հրապարակային՝ հարգելով մրցակիցներիս իրավաչափ գործողությունները:

Պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, հարցադրումներն ու դիտարկումները: Բավական է նահանջենք...
Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է...»: