2017-ի հունվարի սկզբին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կազմել են 33 մլրդ 147 մլն դոլար: Հատկանշական է, որ նավթային պետական հիմնադրամի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 427,1 մլն դոլարով:

 

Նախորդ տարի պետական նավթային հիմնադրամի նավթի և գազի հետ կապված համաձայնագրերի կատարման արդյունքում ստացված եկամուտները կազմել են 8 մլրդ 341,4 մլն մանաթ, նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները' 8 մլրդ 320 մլն մանաթ, պարգևավճարները' 0,1 մլն, տարանցումից ստացված եկամուտները' 18 մլն մանաթ և այլ լրացուցիչ եկամուտներից 3,3 մլն մանաթ:

 

Նավթային հիմնադրամի արտարժույթի վերագնահատումից ստացված եկամուտները կազմել են 705,7 մլն մանաթ: 2016թ-ին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից երկրի բյուջեին փոխանցված միջոցները կազմել են 7 մլրդ 615 մլն մանաթ։