Շատ լավ բան է, որ դիրքեր եք գնում տղերքին տեսության եք գնում, բայց մի խնդրանք ունեմ, դիրքերից նկարներ ու վիդիոներ մի հրապարակեք : Շատ հնարավոր է, որ դուք ակամայից հրապարակեք այնպիսի դետալներ, որոնք հետագայում կյանքեր կարժենան : Շատ եմ խոսել, պայքարել , որ դիրքերից նկարներ չդնեն համացանցում, առավել ևս հասանելի բոլորի համար :

 

Հիմա էլ նոր բան եմ նկատում, նաև դիրքի համարն են գրում, կամ տեղակայման ուղղությունն են նշում : Ժողովուրդ, հո դուք փորձանք չե՞ք, էս ի՞նչ եք անում, ու՞մն եք ինչ ապացուցում: Ես բազմաթիվ դիրքեր ու զորամասեր եմ եղել, բայց երբեք չեմ հրապարակել նկար, որը արված է դրսում : Եթե շենքային պայմաններում է եղել նկարը, ապա հրապարակել եմ... Մի քիչ ուշադիր եղեք, բաներ կան , որ կարող է ձեր աչքը չտեսնի, իսկ զինվորականի , հատկապես թշնամու զննող աչքը կարող է տեսնի...

 

Կարեն Հովհաննիսյան