Անցած գիշերվանից մինչ այս պահը ԼՂ սահմանային շփման գծից վտանգավոր հարևանությամբ Ադրբեջանի կողմից նախաձեռնված աննախադեպ ծավալի ու ընդգրկման զորավարժությունների համատեքստում այդ երկրի զինվորական ստորաբաժանումները 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում են առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Նման գործելաոճը ստանում է պատախան արձագանք ՊԲ ստարաբաժանումների կողմից:


Կարելի է նշել, որ հակառակորդի նման պահվածքը սպասելի էր. այդ մասին նաև դիտարկումներ են հնչեցրել մեր ռազմական որոշ փորձագետներ՝ նշելով, որ նման ծավալի զորավարժությունները, հատկապես բանակցային գործընթացի բացակայության ու առաջիկայում ԱԳՆ նախարարների մակարդակով «հնարավոր» հանդիպման համատեքստում, մեծ ռիսկեր է պարունակում հատկապես իրավիճակի էսկալացման առումով:


Հիմա Ադրբեջանը հավատարիմ է իր գործելաոճին. իրավիճակ է սրում, պռովոկացիաների գնում, որպեսզի հայկական կողմն էլ ավելի կոշտացնի իր դիրքորոշումը, որի պարագայում Բաքուն, դրան հղում անելով, մեղադրանքեր կներկայացնել մեզ տապալելու բանակցությունների վերսկսման հնարավորությունները: Մյուս կողմից՝ սա կարող է նաև «մեծածավալ զորավարժություն-լայնածավալ ռազմական գործողություններ» սցենարի վերսկսման նախերգանք լինի;


Ոչինչ այս պահին հստակ ու պարզ չէ, քանզի գործընթացների ցանկացած սցենար կարող է իրողություն դառնալ:

 

Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է առաջին հերթին պատրաստ լինենք վատագույն սցենարին:

 

Ալեն Ղևոնդյան