Սերժ Սարգսյանի իշխանության բանաձևը հետևյալն է. նա Հայաստանը ստանում է որպես արոտավայր' բացառիկ իրավունքներով, դիմացը Ռուսաստանին է հանձնում Հայաստանի տնօրինումը:
Եվ դրանում Ռուսաստնին մեղադրելը մանկամտություն է, որովհետև դա Ռուսաստանի ազգային շահերի մեջ է մտնում' ռազմաբազաների համար տարածքներ ձեռք բերել իր հարավային մատույցների ստրատեգիական անվտանգությունը ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում' այդ նպատակի համար ռեգիոնի երկրների տարածքների վերադասավորում, որպես նպատակին հասնելու միջոց:

 


Ռուսաստանը անում է այն, ինչ իրեն թույլ են տալիս: Մեղավորներին երկրի ներսում ման եկեք և առաջին հերթին յուրաքանչյուրն իր մեջ թող որոնի: Իսկ Ռուսաստանին մեղադրելու դեպքում տեղական կատարածուներին քարտ-բլանշ ենք տալիս:

 

Ստեփան Դանիելյան