Մեր երկրում պետք է սերնդափոխություն լինի: Բոլոր բնագավառներում ունենք գրագետ ու շատ կիրթ երիտասարադներ, բայց շարունակում ենք հին մասնագետների վրա հույսներս դնենք:
Հենց առաջինը պետք է սկսել զինվորականներից: Շատ խելացի ու երիտասարադ զինվորականներ ունենք, որոնք ունեն սեփական կարծիքներ , կախված չեն ինչ-որ մեկից ու արյունները եռումա, մարդ ինչքան մեծանում է , այդքան սկսում է ավելի շատ վախենալ, ավելի զգուշավոր է դառնում , սեփական որոշումների վրա սկսում է կասկածել, իսկ երիտասարդ կադրերը ամեն գնով փորձում են հասնել իրենց նպատակին:Կրկնում եմ ունենք շատ ու շատ ընտիր կադրեր , որոնց պետք է ուղղակի տալ ազատություն , տալ որոշում կայացնելու հնարավորություն և վերջ:

 


Արցախյան մարտերի ժամանակ, մեր հիմիկվա գեներալները 25-30 տարեկան տղերք են եղել՝ եռացող արյունով, անկախ ու ռիսկով, դրա համար էլ հաղթել ենք: Հիմա ժամանակն է այդ մարդկանց ուղարկել վաստակած հանգստի, թող վայելեն իրենց կյանքը, իրենց ազատագրած երկրում , թող իրենց ուսերից գցեն այդ բեռը, ավելի ճիշտ հանձնեն երիտասարդներին: Բոլոր գեներալներին կարելի է ուղարկել արձակուրդ, որոշները կարող են ուղղակի խորհուրդներով օգնեն , չնայած դրա կարիքն էլ չկա: Բանակի ղեկը պետք է հանձնել երիտասարադ սպաներին ու ոնց որ իրանց հայրերը այն ժամանակ փրկեցին հային ու Հայաստանը, այժմ էլ իրանք կանեն այդ գործը, տո մի բան էլ ավել կանեն: Շատ հզոր տղերք ունենք դիրքերում կանգնած, զորքերի հրամանատարներ, լեյտենանտից մինչև գնդապետեր, որ աննշան հնարավորության դեպքում հաստատ լուրջ հարցեր կարան լուծեն:

 

 

Աշոտ Ասատրյան