Եթե մենք պետք ենք որևէ երկրի կամ աշխարհամասի , ապա թող Հայաստանին իրենց կողմը գրավելու համար քայլեր կատարեն: Եթե Եվրոպան այդքան մեծ ցանկություն ունի Հայաստանին իրենով անելու, թող ինքը քայլեր անի, որ Հայաստանին տանի իր կողմը, կամ ասենք, եթե ԱՄՆ-ն ցանկանում է , որ Հայաստանը լինի իր կոալիցիոն ռազմավարական նգործընկերներից մեկը տարածաշրջանում, ապա թող բարի լինի քայլեր կատարի և իր կողմը գրավի Հայաստանին: Հայաստանին հարկավոր չէ ոչ ոքի ներկայությունը, այնպես որ գրատնակեր ու չկշտացող մասսային, ովքեր դժբախտաբար իրենց հայ են համարում, իզուր այդ երկրներին թող հույսեր չտան, թե մեծ փողեր ծախսելով իրենց վրա, կարող են Հայաստանին տանել դեպի Եվրոպա կամ Արևմուտք :

 


Իսկ հիմա Ռուսաստանի մասին: Ուզենք թե չուզենք մենք կապված են Ռուսաստանի հետ, որքան էլ նա քըխ լինի, որքան էլ նա իր ազգային շահը առաջ մղի, մեր հարաբերությունների մեջ կա նաև մեր շահը: Միայն այն փաստը, որ Ռուսաստանում ապրում են շատ մեծ թվով Հայեր, միայն այն փաստը, որ հենց այդ գրանտակերների հարազատները նույնպես ապրում ու աշխատում են Ռուսաստանում, գալիս է ապացուցելու մի բան, որ մենք հազարավոր կապերով կապված ենք Ռուսաստանի հետ: Տվյալ պահին իրենց վաճառքի հանած գրանտակերներին գնած Եվրոպան կամ Արևմուտքը պարզապես ցանկանում են ոտքի տակ գցել Հայաստանը:

 


Խոսում եք Եվրոպական արժեքներից... Հիմա որտեղ են միասեռ թյուրիմացությունները ամուսնանում, հիմա որտեղ են մերժում Հայոց Ցեղասպանությունը, հիմա որտեղի բնակչությունը չգիտի Հայերի մասին ու քարտեզի վրա չգիտի Հայաստանի տեղը, հիմա որտեղ է , որ մուսուլմաններին դրել գլխներին ման են տալիս, իսկ առաջին քրիստոնյա ժողովուրդին դարձրել են վաճառքի առարկա... Մի խոսքով հերիք եղավ ջուր ծեծեք, հերիք եղավ ձեզ քաղաքական գործիչ համարեք ու եվրոպացիների գրանտները լափեք...

 

 


Կարեն Հովհաննիսյան