Վերջին օրերին մենաշնորհների դեմ պայքարի մասին լուրերը չեն կորցնում իրենց ակտուալությունը: Հանրության մի մասի մոտ կան մտավախություններ, որ դա հերթական անհետևանք հայտարարություններից է: Այս պայմաններում պետք է անել հստակ և շոշափելի փոփոխություններ:
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով վերը նշված խնդրից առաջարկել էր առաջնային համարվող ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

 

 

Այս պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար:
Պետք է ասել, որ սա արմատական փոփոխություն է, որն իր մեջ ունի հստակ մեխանիզմ չարաշահումների դեմ: Ստացվում է, որ հիշյալ մեխանիզմը մեծածախ ներկրողին կամ վաճառողին զրկում է ներքին շուկայի գների վրա սուբյեկտիվ ազդեցության լծակներից, ոչ շուկայական՝ կամայական գներ սահմանելուց կամ դրանք կամայականորեն փոփոխելուց:

 

 

Արմեն Վարդանյան