Lիարժեք քնած և հանգստացած՝ ուզում եմ ուղղակի ասել. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։ Էս ինչ եք անում։ Սիրում եմ ձեզ նրա համար, որ այնքան լավն ենք, երբ պոզիտիվը կպնում ե բոլորին ու միասնական ենք։ Սիրում եմ ձեզ, որովհետև ես իրավունք ունեցա իմ սիրո ալիքը բաց թողնել, ու դուք նրան ընդունեցիք և թիկունքիս կանգնեցիք մինչև վերջ։ Միասին անմոռանալի պահ ստեղծեցինք....բոլորս այս օդի մեջ կանգնած զգացողության կարիքն ունենք, ու ժամանակն է՝ մեր նոր, անկրկրնելի սերնդի համար հեղափոխություն անել։ Եվ, ասեմ ձեզ, ոչ միայն մեր նոր սերնդի համար, կարծում եմ՝ մեր մեծերն էլ թարմության կարիք ունեն, որովհետև ի վերջո այս միասնական պահերն են հիշվում մինչև կյանքի վերջ։

 


Ինձ համար ամենամեծ սեփական հաղթանակն այն է, որ ես 2009 թվականին վերադարձա իմ այդ ժամանակ դեռ անծանոթ հայրենիք ու հիմա, արի ու տես, առաջին քայլերից սկսված ուր հասանք միասին։ Ես ձեզ համար օտար Եվրոպացի էի, իսկ դուք ինձ համար, կյանքի դրվագներից դուրս ելնելով, հեռու իմ արմատները...այսօր ես պատրաստ եմ իմ անձնական շահերը մի կողմ դնեմ հանուն իմ ազգի և պայքարեմ ձեզ համար մինչև վերջ։ Շնորհակալ եմ, որ դուք իմ կրակը բոլոր քամիներից պաշտպանում եք, որպեսզի նա չհանգի. Ուղղակի սրտանց շնորհակալ եմ......ՁԵՐ Իվետան