Վաղուց ժամանակն է, որ թուրքերը գիտակցեն, Անատոլ Ֆրանսի հայտնի այն տողերը, որ այն ազգը, որը չի ուզում մեռնել, չես կարող սպանել և սրանք սոսկ տողեր չեն, այլ ապացուցման կարիք չունեցող աքսիոմա: Օրեր առաջ թուրք պատգամավորները հավատարիմ մնալով իրենց գիշատիչ նախնիների որդեգրած հայաջնջման քաղաքականությանը, ծեծի ենթարկեցին թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ հայ Գարո Փայլանին, փորձելով ճնշել նրան, սակայն մատնվեցին անհաջողության:

 

Գրիգոր Զոհրապի սպանությունը գործած ոճրագործը այսպես է նկարագրել իր նողկալի հանցանքը' «Գլուխը դրեցի մի քարի, մի ուրիշ քարով ճզմեցի, ճզմեցի մինչև սատկեց», այս նախադասությամբ ճիվաղը հավաստիացրել է, որ ավարտին է հասցրել իր թրքային ուղեղի արգասիք հանդիսացող զազրելի ոճիրը և քանի որ մեծ գրողը նաև օսմանյան պառլամենտի անդամ էր, ակնհայտ է դառնում, որ անցած 100 տարվա ընթացքում միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել թուրքիայի խորհրդարանում, դա նոր շենքի կառուցումն է եղել, իսկ ներսում ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա' հայի արյան ծարավ տզրուկներն են գտնվում:

 

Սպանելով Գրիգոր Զոհրապին և մեր մյուս մտավորականներին, սրանք հույս ունեին, որ կլեռեցնեն հային, սակայն այդ նույն թուրքիայում ծնվեց Հրանտ Դինք, որին ևս ճիվաղները սպանեցին, այսօր նրանց արդար գործն են շարունակում և թուրքիային անարգանքի սյունին գամում' Գարո Փայլանը և ուրիշ նվիրյալներ: Թուրքերը պետք է վերջապես իրենց բութ ուղեղը մտցնեն, որ կարևորը ոչ թե որակն է այլ քանակը և դա պատճառը, որ լինելով քանակապես մեզանից մի քանի անգամ շատ, նրանց մոտ մշտապես ծնվում են աբդուլ համիդներ, թալեաթներ, էրդողաններ, իսկ մեր մոտ Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Այվազովսկի, Սերգեյ Փարաջանով, Անրի Վեռնոյ, Շառլ Անձնավուր, Գևորգ Չաուշ, Մոնթե, Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Բաղրամյան և բազում այլ հանճարներ և հենց այս փաստն է հանդիսանում մեր ոգու անպարտելիության և հայի մշտապես լինելիության անխախտ գրավականը և մեր ամենաուժեղ կռվանը: Իսկ թե ո՞վ է թուրքը հարցին, ճշգրիտ և դիպուկ պատասխանել է, մարդկության մեծագույն հանճարներից Վ.Հյուգոն .«Ամեն ինչ պղծված է և ավերված, այստեղով թուրքն է անցել»:

 

Սահակ Մայիլյան