Հայկական բանակին նվիրված պատմական առաջին պաստառը... Այս արտահայտիչ նկարի հեղինակն է 20-րդ դարասկզբի հայ անվանի նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: Ենթադրվում է, որ նկարի այս տարբերակը տպագրվել է 1920 թվականին որպես պաստառ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերին: Մեջբերված է «Մեր Հայրենիք» ազգային օրհներգի վերջին քառյակը. «Ամենայն տեղ մահը մի է՝ Մարդ մի անգամ պի՛տ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի»։
Նշենք նաև, որ նույն այս նկարը ավելի վաղ (1916 թ., Սանկտ Պետերբուրգ) հրապարակվել էր նաև 1-ին աշխարհամարտին մասնակցող հայ կամավորական գնդերին նվիրված լուսանկարների ալբոմում' որպես շապիկի առաջին էջ:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան