Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պարոն Սարգսյան, ես ՀՀ քաղաքացի Գաբրիելյան Վիլենը, չեմ ընտրել ձեզ 2008թ. և 2013.թ, որպես ՀՀ Նախագահ, նույնպես, ոնց որ Րաֆֆի Հովհանիսյանին չեմ ընտրել ՀՀ Նախագահ 2013թ.: Եվ այսօր, ես չեմ կարողանում կողմնորոշվեմ, թե ով է, ձեզանից, մեր հայրենակիցների ավելի շատ վստահության քվե ստացել: Վերջերս իմացա, որ Րաֆֆի Հովհանիսյանը պատրաստվում է Ապրիլի 9-ին իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության Հրապարակում, որպեսզի ի ցույց դնի իր ընտրողների կամքն ու վճռականությունը, որ ապացուցի, որ դուք կեղծել եք ընտրություները, և ժողովրդի կողմից ընտրավածը ինքն է: Իսկ դուք, ձեր երդմնակալության արարողությունը պատրաստվում եք անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ես, որպես ՀՀ Քաղաքացի երկմտում եմ, թե ում ճանաչեմ և ընդունեմ Հայաստանի Հանրապետության նախագահ, և ինձ, և իմ նման մոլորված քաղաքացիներին, ձեր օգնությունն է անհրաժեշտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ, ձեր երդմնակալության արարողությունը, անցկացնել ձեզ վստահության քվե տված մեր հայրենակիցների առջև, նույն օրը Ապրիլի 9-ին և նույն ժամին, որին դա պատրաստվում է անել Րաֆֆի Հովհանիսյանը, բայց Ազատության Հրապարակում, որ մենք ՀՀ մոլորված քաղաքացիներս, հստակ վիզուալ պատկեր ունենանք, թե ով է ձեզանից մեր Ժողովրդի ընտրյալը:

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան

Հ.Գ. ;)

Նավակ Ճոճողը