Լավ կլինի, որ հայրենի արևմտամետները Ռուսաստանին քրֆելուց առաջ խոսեն թուրք-արևմտյան հարաբերությունների մասին, թե ինչու Արևմուտքը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված որևէ շոշափելի բան չի կարողանում անել:
Ի վերջո, Թուրքիան է Արցախյան հակամարտության ամենահաստ արմատներից ու լուծման ուղիներից մեկը: Եվ երբ ասում են, որ Հայաստանը մտավ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անվտանգության նկատառումներից ելնելով' նկատի ունեն Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը: Ադրբեջանը Թուրքիայով է Ադրբեջան:
Իսկ ռուսամետները Արևմուտքին քրֆելուց առաջ թող պարզեն, թե ի վերջո Ռուսաստանը Հայաստանին իրեն ինչ է համարում, մինչև որտեղ կարող է «խուրդել» և այդ ո՞նց եղավ, որ ՀԱՊԿ-ի անդամն ու ՆԱՏՕ-ի դաշնակցի դաշնակիցն իրեն հավասար գործընկեր են:
Տիգրան Խաչատրյան