Ռուսական մեդիա տարածքում կան հարյուրավոր լրագրողներ ու փորձագետներ և շատ բնական է, որ նրանց մի մասն ունի հայկական կողմնորոշում, մյուսը՝ ադրբեջանական։ Իսկ ավելի մեծ մասն ունի ռուսական կողմնորոշում, ինչը նույնպես օրինաչափ է։

 


Եվ անպայման պետք է հիշել, որ երբ մի 10-15 փորձագետ հավաքվում են նույն ստուդիայում ու գոռգոռում իրար վրա, հետո էլ հաղորդավարը միջնադարյան ալքիմիկոսի խորհրդավոր հայացքով ասում է՝ «մենք հիմա կընդմիջվենք գովազդով», ապա այդ ամենն արվում է հաղորդման «ինտրիգը» պահելու ու լսարանը մեծացնելու համար։

 


Եկեք ազատենք մեզ այն հին մտածողությունից, որ եթե «Իզվեստիան» մեր մասին լավ բան է գրել, ուրեմն «Գորբաչովը» Ղարաբաղի հարցը լուծելու է։
‪#‎Media‬

 


Միքայել Յալանուզյան