Կյանքում ամեն ինչի չափավորն է լավ: Նույնիսկ դեղը չափաբաժին ունի՝ շատի և քչի դեպքում կարող է վնասել, նույնիսկ թունավորել: Նույնիսկ սերը, խանդն ու ատելությունը…
Այնպես որ, մասսայական ու անընդհատ ոչ փնովեք, հայհոյեք իրար, ազգին, ժողովրդին, երկրին, ոչ էլ անընդհատ, պատեհ-անպատեհ, օրը մի քանի հատ գովերգող, ինքնասիրահարված կամ պարզունակ գրառումներ կատարեք: Շատն ու նույն նյութը, նույն միտքը, նույն նկարները, նույն տեսանյութերը անընդհատ <<ֆռցնելն>> էլ հակառակ էֆեկտն է տալիս:

 


Մի բան էլ…Ի՞նչ հաճույք եք ստանում լկտի հայհոյանքներով, փողոցային բառապաշարով, քուչի մակարդակի մի քանի ամեոբաների քոմենթները՝ նույնիսկ ընդգծված ի ցույց դնելուց: Դա է՞լ է քաջություն, հերոսություն ու հայրենասիրություն…Ի վերջո այդ պլինտուսային մակարդակն ինչու՞ եք բերում հանրային դաշտ…Թե՞ նմա բաներից գրգռմունքի մեջ եք ընկնում…
Հիմա էլ կամուֆլյաժ, կամուֆլյաժով նկար, նկար Արցախից, մի երկու տոպրակ օգնություն զինվորին, ավտոմատով նկար…

 


Պայքարը, հայրենասիրությունը, քաջությունը, բարերարությունը ցուցամոլություն չի սիրում…Չէ՞ որ դու դա անում ես հավանաբար, որովհետև պետք է ու չես կարող չանել…Իսկ եթե անում ես ցույց տալու, ցուցադրելու, ինքնագովազդի համար, ավելի լավ է չանես, որովհետև դա տգեղ է, պարզ երևում է ու չի հասկացվում, չի ընկալվում, և նույնիսկ զզվանք է առաջացնում:
Ողջ եղեք…

 

Ռոբերտ Մելքոնյան