Այսօր Երևանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը:
Միմյանց հետ կհանդիպեն հետևյալ շախմատիստները.

 


1. Սվիդլեր - Նակամուրա
2. Կարյակին - Գիրի
3. Կարուանա - Անանդ
4. Արոնյան - Թոփալով
Լևոն Արոնյանը 1-ին շրջափուլում սև խաղաքարերով կարողացավ հաղթանակ տոնել Թոփալովի նկատմամբ: Հուսանք, որ հաջողությունը Լևոնին այսօր նույնպես ուղեկից կլինի:

 


Իսկ ինչ վերաբերում է մնացյալ 3 պարտիաներին, պետք է փաստել, որ հավանական արդյունքը ոչ-ոքին է:
Պարտիաների նման ավարտի դեպքում աղյուսակում կլինի եռիշխանություն.
6-ական միավորներ կվաստակեն միանգամից 3 շախմատիստներ՝ Արոնյանը, Կարյակինն ու Անանդը:
Հաղթանակ մաղթենք Լևոնին՝ վստահ լինելով, որ կարդարանան մեր սպասելիքները...

 

Նարեկ Վարդազարյան