Տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ի ներսում առաջացած տռարաձայնությունները շարունակվում են: Այս կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ իրենց հետագա քաղաքական դերակատարության հարցում: Ավելին' ԲՀԿ-ի ներսում լարվածությունը այն աստիճանի է հասել, որ մի շարք կուսակցականներ դուրս եկան ԲՀԿ-ից, եղավ նաև կուսակցությունից հեռացնելու դեպք' նախկին ԲՀԿ-ական սոսապ նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվեց ԲՀԿ-ից:

 


Այս ամենն էլ հերիք չէ, ԲՀԿ-ից հեռացվելուց հետո Գևորգ Պետրոսյանը մեղադրում է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին կուսակցությունը քանդելու մեջ: Գևորգ Պետրոսյանի այդ հայտարարություններին ի պատասխան ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը նշել է. «Հայ մարդուն հարիր չէ հայ կնոջը, մորը, քրոջը անհիմն, անհարկի անձնական վիրավորանքներ հասցնելը: Նման մարդկանց համարում են «պիդարաստ»»:

 


Գ. Պետրոսյանը իր ֆեյբուքյան էջում գրառման տեսքով պատասխանել է Լյովա Խաչարյանին' նշելով. «Նա այնքան փութաջանորեն է լծվել ինձ վարկաբեկելու գործին, որ ձեռք է գցել հունական բառարաններին, ու իրեն բնութագրող մի եզրույթ հայթայթել»:
Հարկ է նշել, որ եթե նախկին ԲՀԿ-ական կուսակիցները առաջ միմյանց հետ էին «նստում, ելնում», ապա հիմա բառարաններում բառեր են փնտրում միմյանց փնովելու համար: Թե մինչև ուր կհասնեն նախկին ԲՀԿ-ական գործընկերները, մնում է միայն կռահել:

 

 

Արման Ալավերդյան