Այսօր Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը կատարել է "քայլ ձիով"...Ապշերոնյան բռնակալը բանտերից ազատ է արձակել 148 "հանցագործի"...Իսկ ավելի ճիշտ՝քաղբանտարկյալի...Ազատության մեջ են հայտնվել այնպիսի "հանցագործներ",ինչպիսիք են խառնակիչ Անար Մամեդլին, Հայաստանի գործակալ,դավաճան՝Ռաուֆ Միրկադիրովը,"Ազգային պետականություն" կուսակցության ղեկավար,խուլիգան՝ Նեյմաթ Փանախլին,NIDA-ի ակտիվիստներ, երկու տարի առաջ 6-8 տարով ազատազրկման դատապարտված վտանգավոր հանցագործներ Ռաշադ Հասանովը,Ռաշադատ Ախունդովը,Օմար Մամեդովը,"Մուսաֆաթ"-իստներ Թոֆիկ Յաղուբլուն,Սիրաջ Քերիմովը,լրագորղ-զինավաճառ Փարվիզ Հաշիմովը և այլն...

 

Թե ինչ միջատ է կծել Ադրբեջանի բռնապետին,որ վերջինս Իլհամ Պատժարարից վերածվեծ Իլհամ Ողորմածի՝միայն ինքը գիտի... Ադրբեջանի նախագահը հավանական է,որ այս որոշումը կայացրեց ԵԽԽՎ նախագահ,ազերիամետ Պեդրո Ագրամունտի հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո...ԵԽԽՎ իսպանացի նախագահը,ով անտարբեր չէ Բաքվի խավիարի և նավթադոլարների նկատմամբ արդեն է իր գոհունակությունը հայտնել Իլհամի որոշումից...

 

Բացի այդ "մութ ամպեր" էին կուտակվել Բաքվի համար նաև ԱՄՆ Կոնգրեսում,որտեղ շրջանառության մեջ էին դրվել երկու հակաադրբեջանական օրինագծեր.մեկը՝ԱՄՆ Կոնգրեսում Հելսինկյան Կոմիտեի ղեկարար Քրիսթոֆեր Սմիթի,իսկ երկրորդը՝ Ջիմ Մակգորնի ներկայացրած օրինագծերն էին...Չնայած,պաշտոնական Բաքուն ամեն անկյունում բարբաջում էր,որ ինը "թքած" ունի ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող այս օրինագծերի վրա,սակայն բոլորն էլ շատ լավ հասկանում էին,որ Բաքուն սարսափելի նյարդայնացած է...Ադրբեջանի նախագահը չդիմացավ եվրո-ամերիկյան ճնշումներին և Վաշինգտոն մեկնելուց առաջ "մեծածախ" նվեր մատուցեց ընդդիմադիրներին՝բանտերից ազատ արձակելով 148 քաղբանտարկյալի...Հետաքրիր է թե ինչպե՞ս է բացատրելու Ի.Ալիևը այդքան հանցագործների ազատ արձակումը,երբ մինչև այսօր Բաքուն ասում էր,որ Ադրբեջանում նրանք վտանգավոր հանցագործներ են,այլ՝ ոչ քաղբանտարկյալներ...

 


Հ.Գ.Ազերիական ԶԼՄ-ները ամեն ինչ կանեն,որ այս "ներում-շոուն" դիվիդենտներ բերի միայն Իլհամին...Վաղն արդեն մի քանի "կոտրված" ընդդիմադիրներ մի փունջ վարդով կգնան ազերիների "հայրիկ"՝Հեյդար Ալիևի գերեզմանին և շնորհակալություն կհայտնեն Հեյդարից,Զարիֆայից և Ալլահից,որ իրենց հանրապետությունը ղեկավարում է Իլհամ Ողորմածի նման սուլթանը...

 

 

Գագիկ Համբարյան