Վերջին տվյալներով,այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն հետևանքով զոհերի թիվը կազմում է 34 մարդ,իսկ վիրավորներինը՝125...Հիշեցնեմ,որ վերջին խոշոր ահաբեկչությունը Անկարայում տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 17-ին,որի հետևանքով զոհվել էր 28 և վիրավորվել՝68 մարդ...Հետաքրքիրն այն է,որ այս երկու ահաբեկչություններն էլ տեղի են ունեցել Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի Բաքու այցելելու նախօրեին...Առաջին ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը չեղարկել էր իր այցը Բաքու,որտեղ պետք է տեղի ունենար Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հանդիպում բարձր մակարդակով...

 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանը Ալիևից պահանջելու էր ընտրություն կատարել Թուրքիայի և Ռուսաստանի միջև և պաշտոնապես հայտարարել,թե Բաքուն ում կողքին է կանգնած...Ահաբեկչության պատճառով հետաձգված հանդիպումը նախատեսվել էր անցկացնել մարտի 15-ին...Եվ հանկարծ այս հանդիպումից երկու օր առաջ Թուրքիայի մայրաքաղաքը կրկին ցնցվում է խոշոր ահաբեկչությունից...Մեծ հավանականություն կա,որ այս անգամ ևս Թուրքիայի նախագահը կհետաձգի իր այցը Բաքու...Այս համընկնումները պատահական չեն...Էրդողանին մի "անհայտ" ուժ խանգարում է գնալ Ադրբեջան...Սակայն վերլուծելով այս իրադարձությունները կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել,որ միակ "անհայտը" ում ձեռնտու է,որ Էրդողանը Բաքու չհասնի՝հենց Ադրբեջանն է...

 


Անցյալ տարվա նոյեմբերի վերջից սրված ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Բաքուն ԴԵՌ բարձր մակարդակով չի հայտարարել,թե ու՛մ է նա պաշտպանում՝Անկարային թե՝Մոսկվային...Բաքում առաջնորդվում է՝"Ո՛չ ձուկ եմ,ո՛չ միս եմ" կարգախոսով...Նա չի կարող չպաշտպանել Անկարային,քանի որ վերջինս,իր ազգային շահերը ոտնահարելով և սրելով հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ձախողեց 2008 թ-ին սկսված "ֆուտբոլային դիվանագիտությունը" Հայաստանի հետ...2009 թ-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մնացին թղթի վրա,քանի որ Անկարան զիջեց Բաքվի շանտաժներին...Հիմա Էրդողանը սպասում է համարժեք պատասխանի Բաքվից...Թուրքիայի նախագահը պահանջելու է Ալիևից կատարել ընտրություն՝կամ ինքը,կամ՝Պուտինը...Ալիևը չի կարող նաև սրել հարաբերությունները Մոսկվայի հետ,որը մեծ ազդեցության լծակներ ունի Բաքվի վրա՝սկսած ՌԴ-ում բնակվող մոտ 3 միլիոն ազերիներից,վերջացրած՝Արցախյան հիմնահարցով...Այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել,որ հենց Ադրբեջանն է շահագրգիռ,որ Էրդողանը չհասնի Բաքու...Միանշանակ Անկարային պաշտպանելու դեպքում ՌԴ-ն անմիջապես կօգտագործի այդ լծակները՝Բաքվին սթափեցնելու համար...

 


Ահաբեկինչների համար "դրախտ" համարվող Ադրբեջանը,ով Արցախյան պատերազմի տարիներին մեծ հաճույքով հյուրընկալում էր միջազգային բազմաթիվ ահաբեկիչների,որոնց օգտագործում էր հայերի դեմ, դեռ պահպանել է կապը նրանց հետ,և ես չեմ զարմանա,եթե հետագայում պարզվի,որ հենց Բաքվից են հովանավորվել Անկարայում փետրվարի 17-ին և մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունները..."Երկու աթոռներին" մնալու համար Իլհամ Ալիևը ընդունակ է ամեն ինչի...
Իսկ Անկարան այս ահաբեկչությունը կրկին կօգտագործի երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում "հակաահաբեկչական" պատերազմը PKK-ի դեմ սաստկացնելու համար...

 

Գագիկ Համբարյան