Մոսկվայի ռուս-թուրքական 1921թ․-ի խորհրդաքեմալական երկրորդ համագումարի նախօրեին՝ փետրվարի 23-ին թուրքական պատվիրակությունը հանդիպում է Ստալինի հետ, իսկ արդեն կոնֆերանսի բացմանը օրը՝ փետրվարի 26-ին թուրքական պատվիրակությանն անձամբ ընդունում է Լենինը։ Տեղի ունեցած անդրկուլիսյան բանակցությունների արդյունքում՝ ռուս-թուրքական տարածքների սահմանազատման վիճելի հարցերը՝ հիմնականում հարթվում են հօգուդ Թուրքիայի՝ հայկական տարածքների հաշվին։

 


Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունները հանգում են
1921թ․-ի մարտի 16-ի «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագրի ստորագրմամբ։ Պայմանագիրը ստորագրում են խորհրդային կողմից՝ Լենինը, քեմալականներից՝ Յուսուֆ Քեմալը։
Ըստ պայմանագրի՝ ՌՍԴԽՀ-ն ճանաչում էր քեմալականների «Ազգային ուխտը», ըստ որի՝ թուրքական տարածքներ են համարվում նաև ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Թուրք-հայկական սահմանագիծը անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, այդ թվում նաև հայող խորհդանիշ Արարատ լեռը, որը մինչ այդ, երբեք չէր եղել թուրքական տարածքում։

 


Նախիջևանը՝ որպես «Նախիջևանի մարզ», ինքնավար տարածքի կարգավիճակով անցնելու էր Խորհրդային Ադրբեջանին, որը վերջինս այն չի զիջելու որևէ այլ երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Այսպիսով՝ քեմալա-բոլշևիկյան գործարքով Հայաստանից խլվեցին և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեցին նրա տարածքների զգալի մասը։ Ո՛չ Խորհրդային Ռուսաստանը և ո՛չ քեմալական Թուրքիան որևէ իրավասություն չունեին առանց հայկական կողմի մասնակցության տնօրինելու հայկական տարածքների և հայ ժողովրդի ճակատագիրը։
Այսպիսով՝ հայ-թուրքական տարածքային սահմանազատմանը վերաբերող 1921թ․-ի մարտի 16-ի պայմանագրի դրույթներն օրինական չէին։

 

Շահեն Հարությունյան