Քենեթ Խաչիկյանը ծնվել է 1944թ-ի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վիզալիա քաղաքում' Օսմանյան կայսրությունից ԱՄՆ ներգաղթած հայկական ընտանիքում։

 

Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության "առյուծ"-ը, քաղաքական ռազմավարության մասնագետ է, ով իբրեւ գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել նախագահական 9 ընտրարշավներում։

 

Տաղանդավոր հայը եղել է նաև ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի անձնական ռեֆերենտը (speechwriter)։

 

1966թ-ին մեր հայրենակիցը նշանակվել է նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի խորհրդական, իսկ 2000թ-ին անձամբ ղեկավարել է Ջոն Մակքեյնի նախընտրական քարոզարշավը։

 

Իր ողջ կարիերայի ընթացքում Քենեթ Խաչիկյանը ակտիվորեն մասնակցել է հայկական մշակութային կյանքին, սփյուռքահայության հետ շփումներին և չի մոռացել իր ազգային պատկանելիությունը։

 

Հ.Գ. Լուսանկարում մեր հայրենակիցը նախագահ Ռեյգանի հետ

 

Սմբատ Ղահրամանյան