Սլովակյիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ ուշ երեկոյան կայացան կանանց մենասահքի մրցաշարի եզրափակիչ փուլի ՝ ազատ կամավոր ծրագրի կատարման մրցումները ,որոնց արդյունքներով 24ուժեղագույնների պայքարում հայտնի դարձավ մայրցամաքի նոր չեմպիոնուհին:

 


Ինչպես և որակավորման փուլում ՝ կարճ ՝ պարտադիր ծրագրի կարտարման մրցումներում ,այստեղ ևս ստուգատեսին մասնակցող 16-ամյա երկու հայուհիները կրկին իրենց գերազանց դրսևորեցին:
Կանանց գեղասասքի 2016թ ՌԴ-ի չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն ,ով կարճ ծրագրի կատարումից հետո վստահորեն ստանձնել էր առաջատարի դերը, լիովին արդարացնելով մասնագետների կանխատեսումները ու սպասելիքները, հուրախության իր երկրպագուների այս մրցաձևում ևս իրեն հավասարը չունեցավ և 142.9 միավորով գրացվեց 1-ին տեղը:Տաղանդավոր դեռատի հայ գեղասահորրդուհին երկու մրցաևձերի հանրագումարով վաստակած 215, 45միավորով իր մարզական կենսագարության մեջ առաջին անգամ հռչակվեց կանանց մենասահքի Եվրոպայի չեմպիոնուհի:
Եվգենյային հաջորդեցին և համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալակիրներ դարձան նրա 17-ամյա համերկրացիներ ՝ Ելենա Ռադիոնովան( 209, 99 )և1 Աննա Պոգորելայան(187,05):

 


Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանն , ով կարճ ծրագրի կատարման ժամանակ, թեև հաղթահարել էր որակավորման փուլի արգելքը ,սակայն մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանիու փոխնախագահ Արարատ Զաքարյանի խոսքերով դարձել էր արդար մրցավարության ու տարակուսանքով սպասացվածից շատ ցածր գնահատականների(48,93 միավորի) արժանանալով 6-րդ տեղի փոխարեն հայտնվել էր 16-րդ հորիզոնականում: Եվ որքան էլ զարմանալի էր ամենախիստն ու Գալուստյանի հանդեպ եղել էր Լեհաստանը ներկայացնող մրցավարը ՝մեր հայրենակցի Սարգիս Թևանյանն ,ով Երևանի գեղասահքի դպրոցի սաններից էեղել ,սակայն վերջին 20 տարում բնակվում է Լեհաստանում:
Անասատսաիան երեկ ջանքեր գործադրեց ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման ժամանակ շտկել վիճակը:Նա ի վերջո կարողացավ այս մրցաձևում 94,12 միավոր ցուցանիշով գրավել 13-րդ տեղը; Իսկ ահա երկու մրցաձևերում գրանցած միավորների հանրագումարով ՝ 143,05 միավորով 31 երկրի 36 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 15-րդ տեղը ,որ նույնպես վատ արդյունք չէ, որը սակայն ճշգրիտ չի արտացոլում Գալուստյանի ներկայումս ունեցած իրական հնարավորությունները: Հավելնեք, որ հունվարի 6-10-ը Լեհաստանի Տորուն քաղաքում Անսատսաիան արծաթե մեդալի էր արժանացել 145,62միավորով , իսկ 2015թ կանանց գեղասահքի Եվորպայի առաջնությունում էլ 13-րդ տեղն էր գրավել 147,18 միավոր ցուցանիշով:

 


Հավալենք նաև ,որ գերազանց մրցելույթների շնորհիվ վերոհիշյալ երկու հայուհիներն էլ ՝ թե՛ Եվրոպայի նորընծա չեմպիոնուհի Մեդվեդևա- Բաբասյանը և թե միայն մրցավարական խարդավանքերի պատճառով Եվրոպայի առաջնությունում իր ուժերին համապատասխան բարձր տեղ չգրված Գալուստյանն իրավունք ստացա հանդես գալու մարտի 28-ից ապրիլի 3-ը Բոստոնում ԱՄն տեղի ունենալիք մեծահասականների գեղասահքի աշխահի առաջնությունում:
Սյսօր՝հունվարի 30-ին կայանալու են պարային զույգերի ազատ ծրագրի կատարման մրցումներն ,որտեղ եզրափակիչ փուլ մտած 20 ուժեղագոույն զույգերը վիճարկելու են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Դրանց մասնակցելու իրավունք է ստացել նաև Եվրոպայի առաջնությունում հաջող նորամուտը ունեցած ՀՀ ներկայացնող Թինա Կարապետյան /Սիմոն Սենեկալ զույգը,որը որակավորման փուլի ՝ կարճ ծրագրի կատարման մցրումներում 28 զույգերի պայքարում 50,17միավորով գրավել է 20-րդ տեղը:
Կարապետյան/Սենեկալ զույգն այսօր ըստ մրցաշարի ժամանակացույցի ելույթ է ունենալու Սլովակիայի ժամանակով ժամը 14.44-14.52-ին:

 

Արամ Ուգուջյան