Երեկ՝ նոյեմբերի 12-ին Կասաբլանկայի (Մարոկկո) <Լիտորալ> հյուրանոցում տեղի ունեցավ նոյեմբերի 12-16-ն ընթանալիք մեծահասակների սամբոյի աշխարհի 39-րդ առաջնության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը:Վերջինիս , մարզարձևի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ղեկավարների հետ միասին մասնակցեցին նաև Մարոկկոյի Մուհամեդ 6-րդ արքան , ու սամբոյի աֆրիկյան կոնֆեդերացիայի ու Մարոկկոյի ֆեդերացիայի նախագահ, միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԱՍ-ի փոխնախագահ Դալիլ Սակկալին:
Հայտարարվեց ,որ ստուգատեսին պատրաստվում են մասնակցելու ռեկորդային թվով՝ 82երկրի պատվիրակներ: Ընդ որում առաջին անգամ նման պատասխանատու ստուգատեսում ելույթ կունենան նաև Բարբադոսի, Ճամայկայի, Կոստա Ռիկայի, Կուբայի , Կոնգոյի Վիետնամի և Պերուի սամբիստները:
Մրցաշարի հովանավորն է<Տոլյատիազոտ> ընկերությունը: Առաջնությունն ընթանալու է Մուհամեդ 5-ի անվան մարզապալատում որը 7 հազար հանդիսսկան է տեղավորում:

 


Նախորդ տարի՝ 2014թ –ին Ճապոնիայում ընթացած աշխարհի 38-րդ առջանության ընթացքում փորձնական նպատակով 3 երկրի հեռուստաընկերություններ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեցին ստուգատեսի մենամարտերը: Փորձն իրեն լիովին արդարացրեց ,ու այս անգամ արդեն 10 երկրի հեռուստաընկերություններ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրեն աշխարհի առաջնության մենամարտերի ընթացքը:
Այս առաջնությունն առանձնահատուկ է նաև նրանով ,որ այն առաջիյն անագամ կընթանա սամբոյի փոփոխված՝ նոր կանոններով ,որոնք նպատակուղղված են մենամարտերը առավել դինամիկ ու դիտարժան դարձնելուն:
Դալիլ Սակկալին հայտնեց ,որ առաջին անգամ աֆրիկյան աշխարհամասում անցկացող սամբոյի աշխարհի առաջնությունը լուրջ մարտահրավեր է Մարոկկոյի համար ,որին իրենք 2 տարի են նախապատրաստվել:
Հավելենք ,որ այսօր՝ նոյեմբերի 13-ին մրցաշարի մրցումային 1-ին օրը մեդալներ են խաղարկվելու մարզական սամբոյի մրցաշարուոմ կանանց ՝ 48,60,72կգ, տղամարդկանց ՝ 52,68,90 կգ,և մարտական սամբոյի ՝ 57,74 ու 100կգ քաշային կարգերուոմ :

 


Երևանի ժամանակով ժամը 12-ին կսկսվեն նախնական փուլերե մենամարտերը , իսկ երեկոյան ժամը ՝20-ից էլ տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը , եզրափակիչ փուլի մենամարտերն ու 1-ին օրվա մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակությունը սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ մրցավայր ՝ Կասաբլնակա է մեկնել նոյեմբերի 11-ին :

 

Սամբոյի աշխարհի 39-րդ առաջնությունում ՀՀ ընտրանին ներկայացում են 11 մարզիկներ ՝
1.Տիգրան Կիրակոսյան (52 կգ),
Վանաձորի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ ՝ Աղասի Գալստյան,
2.Սոսե Բալասանյան (52 կգ),
ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ՝ Իվան Ազիզբեկյա,ն
3.Էռնեստ Հայրապետյան (57 կգ),
ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ ՝ Էռնեստ Միրզոյան,
4.Մաքսիմ Մանուկյան (57 կգ),
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզա-դպրոց,
անձնական մարզիչ՝ Երվանդ Գրիգորյան,
5.Գոռ Մայիլյան (62 կգ),
Բանակի կենտրոնական մարզական ակումբ,
անձնական մարզիչ՝ Էդվարդ Գրիգորյան,
6.Վաչիկ Վարդանյան (68կգ),
Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ ՝ Սամվել Ավդալյան,
7.Ռաֆիկ Մանուկյան (68 կգ),
«Սևան» ՄՀԿ-ի Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան,
8.Մավրիկ Նասիբյան (74 կգ),
ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկա-պատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան,
9.Աշոտ Դանիելյան (82 կգ),
ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկա-պատանեկան մարզադպրոց,
անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան,
10.Էդիկ Պետրոսյան (90 կգ),
Բանակի կենտրոնական մարզական ակումբ,
անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան,
11.Հակոբ Առաքելյան (+100 կգ),
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապա-տանեկան մարզադպրոց
անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան :
Առաջնության ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել ՝ sambo-fias.org կայքում:


Արամ Ուգուջյան