Անդրադառնալով վերջին օրերին եզդիների կրոնի շուրջը ստեղծված աղմուկին՝ հարկ է նշել, որ եզդիների արևապաշտ լինելու մասին առասպելը Հայաստանում տարածվել է, ցավոք, հենց ազգությամբ եզդի որոշ գործիչների շնորհիվ, իսկ իբր սատանայապաշտ լինելն՝ ավելի հին մոլորություն է՝ շրջանառված դեռևս մահմեդական աղբյուրներում և նաև եվրոպական ճանապարհորդների կամ որոշ սկսնակ հետազոտողների գործերում:

 


Իրականում եզդիների կրոնը հստակորեն միաստվածական դավանական համակարգ է, որտեղ, ի դեպ, առկա է նաև «երրորդության» գաղափարը, իսկ սատանային չհայհոյելը, դրա ուշադրությունն անտեղի չհրավիրելը կամ անվան հիշատակումից խուսափելը կա նաև հայկական ժողովրդական հավատալիքներում:
Դիցուք, մեզանում տարածված «սատանի ականջը խուլ» արտահայտությունը կամ գիշերը սուլելու սնահավատ արգելքը, որպեսզի սուլոցի վրա իբր «սատանաները չհավաքվեն»:

 


Դե, իսկ «հորս արև-մորս արև» երդման հաճախակիության համատեքստում հայերս «ամենաուղղադավան» արևապաշտները կարող ենք համարվել

 

Վարդան Ոսկանյան