Երեկ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում շարունակվող շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունում կայացան նախավերջին ՝ 6-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար ու 5անընդմեջ հաղթանակ տոնած ՌԴ-ի չեմպիոն Նովոսիբիրսկի, որի կազմում հանդես են գալիս աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու այդ կոչման գլխավոր հավակնորդներից մեկը' Լևոն Արոնյանը, շարունակելով իր անկասելի հաղթարշավը 3,5 :2,5 հաշվով պարտության մատեցին նաև բավական ուժեղ կազմով ( Իվանչուկ , Տոմաշևսկի, Յակովենկո, Յանգյի Յու,Անդրեյկին ,Կրիվոռուչկո) ներկայացած ու մրցանակային տեղի հավակնող, թիմային միջին անհատական վարկանիշով(2731) 3-րդ տեղը զբաղեցնող Մակեդոնիան ներկայացնող:

 


Եվ հերթական անգամ կրկին թիմային հաղթանակում իրենց նշանակալի ավանդն ունեցան Կրամնիկն ու Արոնյանը: Վլադիմիրը 1-ին խաղատախտակի վրա սևերով պարտոթւյան մատնեց Վասիլի Իվաչուկին, իսկ Լևոնն էլ՝ 2-րդ խաղատախտակի վրա սպիտակներով միավորը կիսեց 2009թ Եվրոպայի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկու հետ: Ուշագրավ է, որ սա Կրամնիկի տոնած արդեն 4անընդմեջ (Նիպոմնյաշչնի, Սվիդլեր ,Տոպալով ,Իվանչուկ) հաղթանակ էր ,իսկ Արոնյանի էլ ,ով ի դեպ , այս մրցաշարում դեռ ոչ մի հաղթանակ չի տարել ,խաղացած 4-րդ անընդեջ ոչ-ոքին էր:
այսօր կայանալիք եզրափակիչ ՝7-րդ տուրում Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր դառնալու համար իտալական հետ մրցամարտում բավարարում է անգամ թիմային ոչ-ոքին և այդ դեպքում Նովոսիբիրսկի թիմը անհասանելի կլինի իր մերձակա մրցակիցների համար:
Ստուգատեսում անպարտելի միակ թիմը՝ ՌԴ-ի չեմպիոնը 6 տուրից հետո թիմային 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող՝ ադրբեջանական , ռուսական , իսրայելական ու իտալական ունեն թիմային 10-ական միավոր ու գործնականում հավակնում են արծաթե և բրոնզե մեդալներին:
Կանանց մրցաշարում միանձյա առաջատարը թիմային 12 միավորով 6անընդմեջ հաղթանակ տոնած ստուգատեսի բացահայտ ֆավորիտ ՝ վրացական է ,որին 10 միավորով հետևում է մակեդոնական :

 


Լիլիթ Մկրտչյանի ,երեկ 6-րդ տուրում առանց մեծ դժվարության 3,5 :0,5 հաշվով պարտության մատնեց անգլիական MIDLAND MONARCHS-ին ու վաստակած թիմային 9 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Լիլիթն այս տուրում 2-րդ խաղտախտակի վրա հստակ իրացնելով իր առավելությունը արդեն 28-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել միջազգային վարպետ Սաբրինա Չևաննեսին: Թե ինչ մեդալ կհաջողվի նվաճել Մկրտչյանի թիմն ,կպարզվի այսօր տեղի ունենալիք եզրափակիչ ՝7-րդ տուրի - հանդիպման ավարտից հետո:
Իսկ ահա կանանց մրցաաշրին մասնակցող 2-րդ թիմը ՝ Ալինա Բալայանի Սանկտ Պետերբուրգի թիմն երեկ առաջատարին՝ լուրջ դիմադրության չկարողացավ ցուցադրել ու 1:3 հաշվով պարտություն կրեց: Այս տուրում միջազագյին վարպետ Ալինա Բալայանը հանգստանում էր : Նրա թիմն հիմա թիմային 4 միավորով 9երկրի 12թիմերի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղն ու այսօր ՝7-րդ տուրում ուժերը կչափի իսրայելական հետ ,որը թիմային 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Արամ Ուգուջյան