Ես, ինքս չծառայած լինելով (տեսողության լուրջ խնդիրների պատճառով՝ մի աչքս -7 է, մյուսս՝ -3, գումարած աստիգմատիզմ ու ռնգաթաղանթի շերտավորման հավանականություն) աշխատում եմ խուսափել բանակային թեմաների քննարկումից։ Մի տեսակ դրա իրավասությունը չունեմ։ Բայց սա էն դեպքոը չի։ Պատրաստվում է օրինագիծ, որն էականորեն կհեշտացնի կյանքը բանակից խուսափողների ու եհովականների համար։ Իսկ մենք այնքան ենք տարված բարևահեղափոխություններով, օրգազմի ժամանակ բորձր գոռալու իրավունքով ու կոֆե դնելով, որ կարևորագույն այդ թեման իր առանց հարիր հասարակական քննարկման շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում։ Բրավո մեզ։ Հերթական անգամ, շեղվելով մայմունության վրա, ուշադրությունից բաց ենք թողնում ամենակարևորը՝ առանց նորմալ բանակի մենք սկի էս մի կտոր հողը չենք ունենա, ու ժովովրդավարացման տեղը մի քանի դար հայրենիքի վերադարձ ենք քննարկելու։
Հ.Գ. Եթե ինչ–որ մեկը գտնում է, որ «ձենս տաք տեղից ա գալիս», սրտանց մաղթում եմ իմ պես տեսողական խնդիրներ ունենալ, որ հասկանան, տաք տեղը որն ա։ Առողջությունից կարևոր բան չկա, հաստատ ավելի լավ ա 2 տարի չծառայել, քան5 մետրից չտեսնել ով ա դեմդ։

Կից նյնութն` այստեղ