Ինչպես գիտենք, սիրիահայ երիտասարդությանը հայաստանյան հանրություն ինտեգրելու համար կատարվում են բազմաթիվ ծրագրեր: Այնուամենայնիվ, բացի հոգեբանական և մշակությային գործոններից, օրակարգային է նաև ֆինանսականը: Բազմաթիվ երիտասարդներ այսօր սովորում են Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում, և կարիք ունեն ֆինանսական որոշակի աջակցության:

 


Գործադիր մարմնի որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ. դրամ:
Այսպիսով որոշակիորեն կթեթևացվի երիտասարդ հայրենակիցների ֆինանսական բեռը:

 

Տիգրանուհի Դավթյան