Օգոստոսի 19-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումանիտար օգնության միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան' 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19 Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի:

 

Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում' ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն: Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծել այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: 2012թ. ՄԱԿ-ը Հումանիտար օգնության օրվա դեսպան է հռչակել ամերիկացի երգչուհի Բեյոնսեին:

 

Սևակ Գրիգորյան