Կարելի է, ըստ Պասկալի արտահայտության, չմտածել մարդու անձնական կյանքի մասին, առջևդ վարագույրներ կախել, որոնք հայացքից կթաքցնեն մահվան այն վիհը, առ որը մենք բոլորս վազում ենք:
Սակայն բավական է մտածել այն մասին, թե ինչ բան է մարդու մենավոր անհատական կյանքը, որպեսզի համոզվես այն բանում, որ ողջ այս կյանքը, եթե այն լոկ անձնական կյանքն է, յուրաքանչյուր առանձին մարդու համար ոչ միայն ոչ մի իմաստ չունի, այլ որ այն չար ծաղր է մարդու սրտի, բանականության ու այն ամենի հանդեպ, ինչը լավ է մարդու մեջ:
ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ
Հովիկ Չարխչյան